Ֆինանսներ

Ֆինանսներ

Finance

Մշտապես զարգացող ֆինանսական ոլորտում մասնագիտացված իրավաբանական ծառայությունների կարիքը երբեք ավելի կարևոր չի եղել: Մարտիրոսյան և Գործընկերներ Իրավաբանական Գրասենյակում մենք հասկանում ենք ֆինանսական ոլորտի  բարդությունները և հանձառու ենք տրամադրել համապարփակ իրավական աջակցություն ֆինանսական հաստատություններին և անհատներին: Փորձառու մասնագետների թիմով մենք առաջարկում ենք մի շարք իրավաբանական ծառայություններ, որոնք հարմարեցված են ֆինանսական ոլորտի եզակի պահանջներին:

Կանոնակարգային համապատասխանություն

Ֆինանսական ոլորտում մշտապես փոփոխվող օրենդրական կարգավորումներին համապատասխանելը առաջնային է: Մենք օգնում ենք մեր հաճախորդներին հասկանալու և պահպանելու կարգավորող պահանջները՝ ապահովելով, որ նրանք գործեն օրինականության սահմաններում և խուսափեն հնարավոր ռիսկերից:

Ակտիվների կառավարման և ներդրումային խորհրդատվություն

Ակտիվների կառավարիչների, ներդրումային խորհրդատուների և մասնավոր  ընկերությունների համար մեր իրավական փորձը տարածվում է ֆոնդերի ձևավորման, ներդրումային ռազմավարությունների, արժեթղթերի մասին օրենքների համապատասխանության հարցերի վրա: Մենք տրամադրում ենք ուղեցույցներ, որոնք հնարավորություն են տալիս հաճախորդներին կայացնել տեղեկացված որոշումներ, առավելագույնի հասցնել եկամուտները և պաշտպանել իրենց ներդրումները:

Միաձուլումներ և ձեռքբերումներ

Ֆինանսական ոլորտում միաձուլումների, ձեռքբերումների և օտարումների կարգավորումները բարդ են և բազմաշետ, ուստի այդ փուլերում իրավական առաջնորդությունն ուղղակի անհրաժեշտություն է: Մեր թիմն ունի նման բարդ գործարքների մշակման, բանակցելու և ռազմավարության որոշման հարուստ փորձ: Մենք  կապահովենք անխափան միաձուլումները և ձեռքբերումները՝ պաշտպանելով մեր հաճախորդների շահերը յուրաքանչյուր փուլում:

Բանկային և ֆինանսական գործառնություններ

Մեր գրասենյակն առաջարկում է համապարփակ աջակցություն բանկային և ֆինանսական գործարքներում, ներառյալ վարկային պայմանագրերը, պարտքի վերակառուցումը և ֆինանսավորման պայմանավորվածությունները: Մենք հաճախորդներին ուղեկցում ենք վարկավորման և փոխառության բարդությունների միջով՝ ապահովելով, որ նրանց ֆինանսական գործարքներն իրականացվեն ճշգրիտ և օրենքներին համապատասխան:

Վեճերի լուծում 

Վեճերի կամ իրավական մարտահրավերների դեպքում մմենք պատրաստ ենք ապահովելու վճռական ներկայացուցչություն դատական, արբիտրաժային և վեճերի լուծման այլընտրանքային ձևաչափերով: Մենք օգտագործում ենք մեր փորձը մեր հաճախորդների համար բարենպաստ արդյունքներ ապահովելու համար:

Տվյալների պաշտպանություն և կիբերանվտանգություն

Թվային տեխնոլոգիաների արագընթաց զարգացման պայմաններում խիստ կարևորվում է  ֆինանսական տվյալների պաշտպանությունը: Մեր իրավաբանական թիմն առաջարկում է ծառայություններ տվյալների գաղտնիության և կիբերանվտանգության համապատասխանության վերաբերյալ՝ օգնելով հաճախորդներին ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ պաշտպանվելու տվյալների գաղտնիության պայմանների խախտումներից և կիբեր սպառնալիքներից:

Մարտիրոսյան և Գործընկերներ Իրավաբանական Գրասենյակում մենք հանձնառություն ենք ստանձնել մատուցելու բարձրակարգ իրավաբանական ծառայություններ, որոնք մոտարկված են ֆինանսական ոլորտի եզակի կարիքներին: Մեր փորձառու մասնագետների թիմը հավատարիմ է հաճախորդներին ուղղորդելու կանոնակարգային համապատասխանության, գործարքների, վեճերի և ռիսկերի կառավարման բարդությունների միջով:

Կապվեք մեզ հետ՝ իմանալու, թե ինչպես կարող ենք օգնել ձեզ հասնելու ձեր ֆինանսական նպատակներին: