Հարկային և Մաքսային Հարցեր

Հարկային և Մաքսային Հարցեր

Բիզնեսի հաջողության կարևորագույն նախապայմանը պետության հետ հնարավոր ֆինանսական խնդիրների բացառումն է, որպիսի հանգամանքով պայմանավորված յուրաքանչյուր տնտեսավարող փորձում է հնարավորինս օպտիմալացնել հարկային ու մաքսային պարտավորությունները և նվազագույնի հասցնել հարկային իրավական ռիսկերը:


Նշված կոնտեքստում հարկերի հաշվարկման, հարկային պլանավորման, օպտիմիզացման մեխանիզմների մշակման և ընդհանուր հարկային ռազմավարության ձևավորման գործում ֆինանսական իրավունքի մասնագետների ներգավումը միանշանակ ապահովելու է հաջող ու առանց ռիսկերի գործունեություն և ստեղծելու է կայուն զարգացման երաշխիքներ:


Հարկային ու մաքսային իրավունքներիի ոլորտում ծառայությունների մատուցումը “Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակի առաջնային ուղղություններից մեկն է, քանի որ մեր թիմը համալրում են բազմամյա փորձ ունեցող ֆինանսական իրավունքի մասնագետներ, ֆինանսական խորհրդատուներ, ինչպես նաև հարկային մարմինների հետ վեճերի լուծման հարցում հմտացած փաստաբաններ:


Հարկային ու մաքսային ոլորտներում մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները

• Հարկային ու մաքսային իրավունքների հարցերով խորհրդավություն,
• Հարկերի օպտիմալացման մեխնաիզմների և ընդհանուր հարկային քաղաքականության մշակման իրավական աջակցություն, ինչպես նաև օրենքով չսահմանված պարտավորությունների բացառման և դրանց վերացման հարցերի լուծում,
• Հարկային ու մաքսային հարցերով աուդիտ և հարկային ռիսկերի բացահայտում, ներառյալ կնքվող գործարքների վերաբերյալ հարկային-իրավաբանական եզրակացություն,
• Ավել վճարված հարկային ու մաքսային գումարների վերադարձման գործընթացի կազմակերպում, փաստաթղթավորում և ներկայացուցչություն պետական մարմիններում.
• Գործարքների հարկային-իրավական ու մաքսային-իրավական աջակցություն, մասնավորպես պայմանագրերի, համաձայնագրերի, վճարահաշվարկային և այլ փաստաթղերի կազմում դրանց համապատասխանության ստուգում և խորհրդատվություն,
• Հարկային ու մաքսային ոլորտների օրենսդրության փոփոխությունների ներկայացում և պարզաբանում,
• Ներկայացուցչություն դատարաններում հարկային ու մաքսային մարմինների կողմից ներկայացվող գումարի բռնագանձման պահանջներով, ինչպես տվյալ մարինների անօրինական գործողությունների և որոշումների բողոքարկման գործերով,
• Ներկայցուցչություն վարչական մարմիններում վերադասության կարգով վարչական (հարկային) ակտերի բողոքարկման գործերով, ինչպես նաև հարուցված վարչական վարույթներին մասնակցություն և և հաճախորդի իավունքների ու օրինական շահերի պաշտպանություն,
• Մասնակցություն և իրավաբանական աջակցություն հարկային ու մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների փուլում,
Հաշվի առնելով, որ նշված ոլորտներում ենթադրյալ խախտումների համար պատասխանատվության միջոցներ կարող են կիրառվել ինչպես ընկերությունների, այնպես էլ ղեկավար անձնակազմի (գործադիր մարմնի ղեկավար, Գլխավոր Հաշվապահ) նկատմամբ, մեր ծառայությունները հավասարապես վերաբերում են և՚ ընկերությանը, և՚ դրա ղեկավար անձնակազմին:

Առցանց ծառայություններ

“Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակը տրամադրում է առցանց իրավաբանական ծառայություններ:
Մեր թիմը կուսումնասիրի Ձեր խնդիրը, կտրամադրի իրավաբանական կարծիք և կառաջարկի լուծման արդյունավետ տարբերակներ:
Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները, ներկայացնել հարցը և սեղմել “ուղարկել” կոճակը:
Հայտն ուղարկելուց հետո Գրասենյակը կկապնվի Ձեզ հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: