Առաջարկ Ընկերություններին

Առաջարկ Ընկերություններին

“Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակը բիզնես իրավունքի ոլորտում ծառայություններ մատուցելն ի սկբանե դիտել է իր առաջնային ուղղվածություններից մեկը և համախմբել է այդ ոլորտում տեսական ու փորձնական գիտելիքներ ունեցող իրավաբաններին, խորհրդատուներին և փաստաբաններին, ովքեր ունակ են լուծելու ընկերության բարդագույն խնդիրները:


Իրավաբանական գրասենյակի ծառայություններից օգտվելու առավելությունները
Ցանկացած ոլորտում բարեհաջող ձեռնարակատիրական գործունեություն ծավալելու համար իրավական ընթացակարգերն ու պահանջները պահպանելը բացի յուրաքանչյուր ընկերության պարտավորությունը լինելուց, նաև հաջող բիզնեսի գրավականն է:


Այդ պահանջների չկատարումը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ ինչպես Ընկերության ընդհանուր գործունեության, այնպես էլ ղեկավար անձնակազմի ու բաժնետերի/մասնակիցների համար:


Հաճախ, ընկերության ղեկավարներն ու աշխատակիցները, ներառյալ՝ ընկերությունում աշխատող իրավաբանները, կենտրոնանալով ամենօրյա տեխնիկական ու տարաբնույթ ձեռնարկատիրական խնդիրների վրա, պատշաճ ուշադրության չեն արժանացնում բազային ու ընթացիկ իրավական հարցերին, մինչդեռ, դրանք ամենակարևորն են, քանի որ ընկերության համար ցանկացած իրավունքի կամ պարտավորության ծագումը ուղղակիորեն առնչվում է իրավաբանության հետ:


 Թիմային մոտեցում
Խիստ կարևորվում է նաև խնդրի լուծման թիմային մոտեցումը, որն անկասկած ապավում է խնդրի բազմակողմանի ուսումնասիրություն և դրա համապարփակ լուծման մեխանիզմներ:


 Պրոֆեսիոնալիզմ
Ընկերությունում աշխատող իրավաբանը կամ մասնագետը, ով հաճախ զբաղված է լինում առօրյա խնդիրներով, երբեք չի կարող մասնագիտացած լինել բոլոր իրավաբանական հարցերում և ապահովել ընկերության ողջ իրավաբանական թևը, առավել ևս, եթե ընկերության գործունեությունն ունի իր առանձնահատկությունները:
Իրավաբանական Գրասենյակի ծառայություններից օգտվելու դեպքում թիմային ու հետևողական աշխատանքը և թիմում նրեգրավված մասնագետներից յուրաքանչյուրի պրոֆեսիոնալիզմը միանշանակ կապահովեն Ձեր բիզնեսի ամբողջական իրավաբանական թևը, որը բիզնեսի կայուն զարգացման նախապայմանն է:


 Պատասխանատվություն
Իրավաբանական գրասենյակի ծառայություններից օգտվելու էական առավելություն է համարվում նաև պատասխանատվության հարցը: Ի տարբերություն Ընկերությունում աշխատող իրավաբանի կատարած աշխատանքի հետևանքով առաջացած վնասների, որի դեպքում պատասխանատվություն է կրում աշխատողը որոշակի ֆիքսված չափով կամ հենց Ընկերությունը, Իրավաբանական Գրասենյակի դեպքում վեջինս պարտավոր է ամբողջությամբ հատուցել իր մատուցած ոչ պատշաճ ծառայությունների հետևանքով առաջացած վնասները:


 Գաղտնիություն
Ողջ տեղեկատվությունը, որը բացահայտվում է ծառայությունների մատուցման ընթացքում, գաղտնի է: Գաղտնի տեղեկությունները Գրասենյակը կարող է տրամադրել երրորդ անձանց միայն Հաճախորդի համաձայնության հիման վրա:


Վերոնշյալի համատեքստում իրավաբանական գրասենյակի ներգավումը միանշանակ ապահովելու է հաջող ու առանց ռիսկերի գործունեություն և ստեղծելու է կայուն զարգացման երաշխիքներ:


Գրասենյակի ծառայություններից օգտվելու պայմանները
Հաշվի առնելով, որ իրավաբանական ծառայություններից օգտվելու անհրաժեշտությունը կարող է ծագել տարատեսակ հարցերով, կարող է կրել մեկանգամյա կամ մշտական բնույթ՝ “Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակի ծառայությունների մատուցման պայմանները մի քանիսն են, որոնք ներկայացնում ենք ստորև.


Վճարման պայմանները
Գործարքային, որի դեպքում կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր որոշակի գործով/գործերով (օրինակ՝ դատական գործ, պայմանագրի կազմում, իրավաբանական ուսումնասիրություն և այլն) և կողմերի համաձայնությամբ որոշվում է ընդհանուր գործի համար վճարի ֆիքսված չափ:

 

Ժամավճարային, որի դեպքում կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր որոշակի գործով/գործերով և կողմերի համաձայնությամբ որոշվում է ժամավճարի ֆիքսված չափ: Սույն պայմանի դեպքում, ժամաքանակը Գրասենյակի կողմից ներկայացվում է ոչ թե ըստ փաստացի ծախսված ժամանակի, այլ ըստ տվյալ գործի համար պրոֆեսիոնալ իրավաբանի կողմից ծախսվող խելամիտ ժամանակի հաշվարկով, որը, կարող է, արդյունքում չնչին տարբերություն ունենալ գործարքային պայմանով որոշված վճարի չափից:

 

Բաժանորդային/ամսական վճարում, որի դեպքում կնքվում է որոշակի ոլորտի (օրինակ՝ միայն աշխատանքային) կամ ամբողջական իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր, որոշակի ժամանակահատվածով կամ անժամկետ, և կողմերի համաձայնությամբ որոշվում է ամսական վճարի ֆիքսված չափ: Տվյալ դեպքում, Հաճախորդը վճարում է ֆիքսված չափով գումար յուրաքանչյուր ամսվա ընթացքում մատուցված ծառայությունների համար՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ գործեր են կատարվել և ինչքան ժամանակ է ծախսվել դրանք կատարելու համար:

 

Նշված պայմաններից մեկի ընտրությունը ուղղակիորեն կախված է հանձնարարվող գործի/գոծերի բնույթից, տևողությունից, բարդության աստիճանից, քանակից և այլ առանձահատկություններից: Ուստի, եթե իրավաբանական ծառայություններից օգտվելու անհրաժեշտությունը կրում է պարբերական բնույթ, ապա միանշանակ նախընտրելի է օգտվել բաժանորդային պայմանից, որի դեպքում վճարների տարբերությունը կարող է զգալի լինել:

 

Ամեն դեպքում, Հաճախորդն ինքն է որոշում համագործակցության պայմանները, որոնք, անգամ, կարող են համատեղվել նույն հաճախորդի համար:

 

Պարգևավճարներ

Կախված գործի առանձնահատկություններից, ծառայությունների մատուցման պայմանագրում կողմերը կարող են որոշել պարգևավճարների հնարավորություն՝ գործի հաջող ավարտի կամ դրական ելքի դեպքում, որը թողնված է բացառապես Հաճախորդի հայեցողությանը:

 

Գործի դրական ելքի երաշխիքների մասով

Ի գիտություն ընդունեք, որ ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ Իրավաբանական Գրանսենյակը չի երաշխավորում և չի կարող երաշխավորել գործի դրական ելքը՝ հօգուտ Հաճախորդի:

 

Միևնույն ժամանակ, Իրավաբանական Գրասենյակը պարտավորվում է օրենքով չարգելված բոլոր հնարավոր եղանակներով պաշտպանել Հաճախորդի իրավունքներն ու օրինական շահերը, ծառայությունները մատուցել պատշաճ որակով և բարձր պրոֆեսիոնալ մակարդակով, բարեխիղճ և ողջամիտ` բացառապես ի շահ Հաճախորդի:

Առցանց ծառայություններ

“Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակը տրամադրում է առցանց իրավաբանական ծառայություններ:
Մեր թիմը կուսումնասիրի Ձեր խնդիրը, կտրամադրի իրավաբանական կարծիք և կառաջարկի լուծման արդյունավետ տարբերակներ:
Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները, ներկայացնել հարցը և սեղմել “ուղարկել” կոճակը:
Հայտն ուղարկելուց հետո Գրասենյակը կկապնվի Ձեզ հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: