Դատական ներկայացուցչություն և արբիտրաժ

Դատական ներկայացուցչություն, արտբիտրաժ և վեճերի լուծում

Հայաստանի Հանրապետության դատարաններում որպես ներկայացուցիչներ կարող են հանդես հալ միայն փաստաբանական գործունեության արտոնագիր ստացած անձինք՝ փաստաբանները:

«Մարտիրոսյան և Գործընկերներ» Իրավաբանական Գրասենյակի թիմը համալրված է փորձառու փաստաբաններով, ովքեր մասնագիտացած են կորպորատիվ և վարչական իրավունքի ոլորտներում, գերազանց տիրապետում են դատավարական իրավունքին ու բոլոր ատյաններում գործերի վարման արդյունավետ մարտավարության մշակման հմտություններին:
Մենք մատուցում ենք մասնագիտացված վարչական և դատավարական ներկայացուցչության ծառայություններ հետևյալ ոլորտներում՝


• Առևտրային վեճեր,

• Մտավոր սեփականության վեճեր, ապրանքային նշանի օգտագործման արգելման, ապրանքային նշանների անվավեր ճանաչման և մտավոր սեփականության պաշտպանության հետ կապված վեճեր,

• Մրցակցային վեճեր,

• Բանկային վեճեր և ապահովագրություն,

• Քաղաքացիաիրավական վեճեր,

• Պայմանագրային և արտապայմանագրային վեճեր,

• Վնասների հատուցման և գումարների բռնագանձման վեճեր,

• Անշարժ գույքի հետ կապված վեճեր,

• Մաքսային և հարկային վեճեր,

• աշխատանքային վեճեր,

• սեփականության և այլ գույքային իրավունքների պաշտպանության հետ կապված վեճեր,
• բաժնետերերի կամ ընկերության մասնակիցների միջև ծագած վեճեր,

• վարչական վեճեր:

 

Արբիտրաժ

ՀՀ տարածքում գործող և ad hoc արբիտրաժներում (ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարար, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատին կից արբիտրաժ և այլն) ներկայացուցչություն,

 

Ներկայացուցչություն վարչական մարմիններում

Վեճերի լուծման և ներկայացուցչության ծառայություններ են մատուցվում նաև վարչական մարմիններում, մասնավորապես.

 

• Վարչական մարմինների հետ հարաբերություններում ներկայացուցչություն վարչական վարույթներում, վարչական մարմինների ակտերի բողոքարկում, վերադասության կարգով ստորադաս վարչական մարմինների (հարկային, մաքսային, տեղական ինքնակառավարման, նախարարություններ, գերատեսչություններ և այլն) վարչական ակտերի, գործողությունների կամ անգործությունների բողոքարկում,

• Ներկայացուցչություն դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում՝ դատական ակտի հարկադիր կատարման փուլում, ինչպես նաև հարկադիր կատարողի գործողությունների կամ անգործության բողոքարկում վերադասության կամ դատական կարգով:

Վեճերի լուծման և դատական ներկայացուցչության ծառայությունների մատուցումը ներառում է նիստերին մասնակցությունն ու անհրաժեշտություն դեպքում բանակցությունների վարումը, ապացույցների հավաքագրումը և ուսումնասիրումը, հայցադիմումների, դիմումների, պատասխանների, միջնորդությունների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների և ցանկացած այլ դատավարական փաստաթղթերի կազմումն ու ներկայացումը, փաստաբանական հարցումների կատարումը և դատական գործերի հետ կապված ցանկացած հարցով իրավաբանական խորհրդատվության մատուցումը:

 

Մեդիացիոն Ծառայություններ

Մեդիացիան վեճերի այլընտրանքային լուծման արտադատական մեթոդ է երրորդ՝ անկողմնակալ և չեզոք կողմի` մեդիատրի մասնակցությամբ, որի նպատակը վեճի փոխշահավետ լուծումն ու կառուցողական որոշման կայացումն է:

 

Ի տարբերության դատական վիճաբանության, մեդիացիայի առավելությունը այն է, որ կողմերը մասնակցում են վեճի քննարկման և լուծման փուլերին, կառավարում են որոշում ընդունելու գործընթացը:

 

“Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակի մեդիացիոն ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է կապնվել Գրասենյակի հետ և կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:

Առցանց ծառայություններ

“Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակը տրամադրում է առցանց իրավաբանական ծառայություններ:
Մեր թիմը կուսումնասիրի Ձեր խնդիրը, կտրամադրի իրավաբանական կարծիք և կառաջարկի լուծման արդյունավետ տարբերակներ:
Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները, ներկայացնել հարցը և սեղմել “ուղարկել” կոճակը:
Հայտն ուղարկելուց հետո Գրասենյակը կկապնվի Ձեզ հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: