ԳՐԱՍԵՆՅԱԿ

ՄԵՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

«Մարտիրոսյան և Գործընկերներ» Իրավաբանական Գրասենյակը հիմնադրվել է բազմամյա փորձ ունեցող իրավաբանների, փաստաբանների, արտոանագրային հավատարմատարների և ֆինանսական խորհրդատուների միավորման արդյունքում, ինչի շնորհիվ հանդիսանում է բիզնես իրավունքի բնագավառում առաջատարներից մեկը:


Մեր թիմը մասնագիտացած է կորպորատիվ իրավունքի, մտավոր սեփականության, դատական ներկայացուցչության և արտբիտրաժի աշխատանքային, պայմանագրային, վարչական, հարկային և մաքսային իրավունքների, միջազգային մասնավոր հարաբերությունների և ընդհանուր բիզնես-իրավական խորհրդատվության ոլորտներում:


Միևնույն ժամանակ, հաճախորդներին մատուցվում են նաև մրցակցային իրավունքի, անշարժ գույքի, ապրանքային նշանների, արդյունաբերական նմուշների, իրավաբանական անձանց գրանցումների և ներդրումային հարցերի ոլորտներում իրավաբանական ծառայություններ:


Մեր թիմի բարձր պրոֆեսիոնալիզմի, շարունակական ինքնակատարելագործման, հաճախորդներին նվիրվելու և պատասխանատու ու բարեխիղճ մոտեցման արդյունքում այսօր մենք բարձրորակ ամբողջական իրավաբանական ծառայություններ ենք մատուցում ինչպես օտարերկրյա, այնպես էլ հայաստանյան կազմակերպություններին ու ֆիզիկական անձանց:


Մեր թիմն իր ողջ աշխատանքային գործունեության ընթացքում համագործակցային ու պայմանագրային տարբերկաներով ծառայություններ է մատուցել և այժմ էլ մատուցում է այնպիսի կորպորատիվ հաճախորդների և գործընկերների, որոնց գործունեության ոլորտները տարաբնույթ են. ծխախոտների ու ալկոհոլային խմիչնքերի արդադրությամբ ու վաճառքով զբաղվող օտարերկրյա ընկերություններ, շինարարական կազմակերպություններ, սննդի սպասարկման ոլորտի կազմակերպություններ, հագուստի և կոշիկների վաճառքով զբաղվող առաջատար ընկերություններ, նավթարդունաբերության ոլորտում գործունեություն իրականանցող օտարերկրյա և հայաստանյան կազմակերպություններ, ավիաընկերություններ, բեռնափոխադրման ոլորտի ընկերություններ, արտոնագրային հավատարմատարներ և այլն: Ուստի, յուրաքանչյուր ընկերության ծառայություններ մատուցելիս՝ խստագույնս հաշվի են առնվում տվյալ բնագավառի օրենսդրական և պրակտիկ առանձնահատկությունները:


Ընկերությանն իրավաբանական աջակցությունը կարևորվում է գործունեության ցանկացած ու բոլոր փուլերում և դեպքերում՝ սկսած Ընկերության հիմնադրման, հիմնադիր փաստաթղթերի կազմման, բանետոմսերի ձեռքբերման կամ օտարման, լիցենզավորման, արտադրության և ծառայությունների մատուցման, ապրանքների և այլ գույքի օտարման կամ ձեռքբերման, օրինակելի պայմանագրերի մշակման, խոշոր և շահագրգռվածություններով գործարքների կնքման ու նմանատիպ այլ փուլերից, մինչև Ընկերության վեճերի լուծման, գործունեության դադարման կամ լուծարման փուլերը:


Վստահ ենք, որ համագործակցության դեպքում մեր գրասենյակն իր համեստ ու պրոֆեսիոնալ ներդրումը կունենա Ձեր գործունեության զարգացման և իրավունքների արդյունավետ պաշտպանության հարցերում:

Առցանց ծառայություններ

“Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակը տրամադրում է առցանց իրավաբանական ծառայություններ:
Մեր թիմը կուսումնասիրի Ձեր խնդիրը, կտրամադրի իրավաբանական կարծիք և կառաջարկի լուծման արդյունավետ տարբերակներ:
Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները, ներկայացնել հարցը և սեղմել “ուղարկել” կոճակը:
Հայտն ուղարկելուց հետո Գրասենյակը կկապնվի Ձեզ հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: