ԹԻՄ

ՄԵՐ ԹԻՄԸ

“Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակի թիմը համալրում են ՀՀ փաստաբանների պալատի անդամ հանդիսացող և բազմամյա փորձ ունեցող փաստաբաններ, մտավոր սեփականության գործակալությունում գրանցված արտոանագրային հավատարմատարներ, ֆինանսական, հաշվապահական ու ներդրումային հարցերով խորհրդատուներ, թարգմանիչներ և որոշակի ոլորտների այլ մասնագետներ:

 

Մեր իրավաբանները դատավարության, մտավոր սեփականության, բիզնես իրավունքի, միջազգային իրավունքի և ֆինանսական իրավունքի ոլորտներում ստացել են բարձրագույն կրթություն Հայաստանի և արտասահմանյան լավագույն ուսումնական հաստատություններում (Ֆրանսիա, Անգլիա) և տասնամյակից ավել է, ինչ զբաղվում են բարձրակարգ իրավաբանական ծառայությունների մատուցմամբ:


Մեր գրասենյակը բիզնես իրավունքի ոլորտում ծառայություններ մատուցելն ի սկբանե դիտել է իր առաջնային ուղղվածություններից մեկը և համախմբել է այդ ոլորտում տեսական ու փորձնական գիտելիքներ ունեցող այնպիսի մասնագետների, ովքեր ունակ են լուծելու բիզնես հարաբերություններում բարդագույն խնդիրները:

Առցանց ծառայություններ

“Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակը տրամադրում է առցանց իրավաբանական ծառայություններ:
Մեր թիմը կուսումնասիրի Ձեր խնդիրը, կտրամադրի իրավաբանական կարծիք և կառաջարկի լուծման արդյունավետ տարբերակներ:
Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները, ներկայացնել հարցը և սեղմել “ուղարկել” կոճակը:
Հայտն ուղարկելուց հետո Գրասենյակը կկապնվի Ձեզ հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: