23. Իրավաբանական փաստաթղթերի թարգմանություն

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Բիզնեսի ցանկացած փուլում իրավաբանական ծառայություններից զատ, հաճախ է անհրժեշտություն առաջանում, իսկ որոշակի դեպքերում նաև պարտադիր է լինում ունենալ բիզնեսին առչնչվող փաստաթղթերի թարգմանված տարբերակները:


Նման իրավիճակները բազմաթիվ են. օտարաելզու նամակագրություն և պայմանագրեր արտասահմանյան գործընկերների հետ, օտրարերկրյա քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի թարգմանություններ՝ նոտարական վավերացմամբ, երկլեզու կազմվող փաստաթղթեր, արտասահմանյան ընկերություններից և անձանցից տրված լիազորագրերի պատշաճ թարգմանություններ, դատարան ներկայացվող օտարալեզու փաստաթղթերի պատշաճ թարգմանություններ և այլն:


«Մարտիրոսյան և Գործընկերներ» Իրավաբանական Գրասենյակը, համալրված լինելով օտար լեզուներին գերազանց տիրապետող աշխատողներով, միևնույն ժամանակ սերտորեն համագործակցում է Հայաստանում բարձրակարգ թարգմանչական ծառայություններ մատուցող ընկերությունների և մասնագետների հետ (այդ թվում նոտարական թարգմանիչների), ովքեր հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովում են փաստաթղթերի թարգմանությունը և նոտարական վավերացումը:


Իրավաբանական տեքստերի թարգմանության ծառայությունները ներառում են թարգմանված փաստաթղթերի նոտարկան վավերացումները, որը, որոշակի դեպքերում, (պետական մարմիններին ներկայացվող փաստաթղթեր, լիազորագրեր և այլն) օրենսդրական պահանջ է հանդիսանում:


Թարգմանությունները կատարվում են հայերենից ցանկացած միջազգային լեզվով (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իտալերեն, իսպաներեն, արաբերեն) և հակառակը:

Առցանց ծառայություններ

“Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակը տրամադրում է առցանց իրավաբանական ծառայություններ:
Մեր թիմը կուսումնասիրի Ձեր խնդիրը, կտրամադրի իրավաբանական կարծիք և կառաջարկի լուծման արդյունավետ տարբերակներ:
Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները, ներկայացնել հարցը և սեղմել “ուղարկել” կոճակը:
Հայտն ուղարկելուց հետո Գրասենյակը կկապնվի Ձեզ հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: