12. Հարկային Իրավունք

ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Բիզնեսի հաջողության կարևորագույն նախապայմանը պետության հետ հնարավոր ֆինանսական խնդիրների բացառումն է, որպիսի հանգամանքով պայմանավորված յուրաքանչյուր տնտեսավարող փորձում է հնարավորինս օպտիմալացնել հարկային պարտավորությունները և նվազագույնի հասցնել հարկային իրավական ռիսկերը:


Նշված կոնտեքստում հարկերի հաշվարկման, հարկային պլանավորման, օպտիմիզացման մեխանիզմների մշակման և ընդհանուր հարկային ռազմավարության ձևավորման գործում ֆինանսական իրավունքի մասնագետների ներգրավումը միանշանակ ապահովելու է հաջող ու առանց ռիսկերի գործունեություն և ստեղծելու է կայուն զարգացման երաշխիքներ:


Հարկային իրավունքի ոլորտում ծառայությունների մատուցումը «Մարտիրոսյան և Գործընկերներ» Իրավաբանական Գրասենյակի առաջնային ուղղություններից մեկն է, քանի որ մեր թիմը համալրում են բազմամյա փորձ ունեցող ֆինանսական իրավունքի մասնագետներ, ֆինանսական խորհրդատուներ, ինչպես նաև հարկային մարմինների հետ վեճերի լուծման հարցում հմտացած փաստաբաններ:


Հարկային ոլորտում մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները

 

  • Հարկային իրավունքի , հաշվառման և պլանավորման հարցերով խորհրդատվություն,
  • Հարկերի օպտիմալացման մեխանիզմների և ընդհանուր հարկային քաղաքականության մշակման իրավական աջակցություն, ինչպես նաև օրենքով չսահմանված պարտավորությունների բացառման և դրանց վերացման հարցերի լուծում,
  • հարկային հարցերով աուդիտ և հարկային ռիսկերի բացահայտում, ներառյալ կնքվող գործարքների վերաբերյալ հարկային-իրավաբանական եզրակացություն,
  • Ավել վճարված հարկային գումարների վերադարձման գործընթացի կազմակերպում, փաստաթղթավորում և ներկայացուցչություն հարկային մարմիններում,
  • Գործարքների հարկային-իրավական աջակցություն, մասնավորապես պայմանագրերի, համաձայնագրերի, վճարահաշվարկային և այլ փաստաթղթերի կազմում դրանց համապատասխանության ստուգում և խորհրդատվություն,
  • Հարկային ոլորտի օրենսդրության փոփոխությունների ներկայացում և պարզաբանում,
  • Ներկայացուցչություն դատարաններում հարկային մարմինների կողմից ներկայացվող գումարի բռնագանձման պահանջներով, ինչպես հարկային մարմինների անօրինական գործողությունների և որոշումների բողոքարկման գործերով,
  • Ներկայացուցչություն վարչական մարմիններում վերադասության կարգով վարչական (հարկային) ակտերի բողոքարկման գործերով, ինչպես նաև հարուցված վարչական վարույթներին մասնակցություն և հաճախորդի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանություն,
  • Մասնակցություն և իրավաբանական աջակցություն հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների փուլում:

 

Հաշվի առնելով, որ հարկային ոլորտում ենթադրյալ խախտումների համար պատասխանատվության միջոցներ կարող են կիրառվել ինչպես ընկերությունների, այնպես էլ ղեկավար անձնակազմի (գործադիր մարմնի ղեկավար, գլխավոր հաշվապահ) նկատմամբ՝ մեր ծառայությունները հավասարապես վերաբերում են և՚ ընկերությանը, և՚ դրա ղեկավար անձնակազմին:

 

Առցանց ծառայություններ

“Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակը տրամադրում է առցանց իրավաբանական ծառայություններ:
Մեր թիմը կուսումնասիրի Ձեր խնդիրը, կտրամադրի իրավաբանական կարծիք և կառաջարկի լուծման արդյունավետ տարբերակներ:
Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները, ներկայացնել հարցը և սեղմել “ուղարկել” կոճակը:
Հայտն ուղարկելուց հետո Գրասենյակը կկապնվի Ձեզ հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: