19. Հանքարդյունաբերություն

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը, ունենալով զարգացած հանքարդյունաբերական տնտեսություն, սահմանել է բազմաթիվ իրավական ընթացակարգեր և պահանջներ, որոնց պահպանումը տվյալ ոլորտի ընկերությունների համար կարևորագույն նախապայմաններից է:


Հայաստանի Հանքարդյունաբերության իրավունքի ոլորտում կարևոր տեղ են զբաղեցնում նաև օտարերկյա ներդրումներին վերաբերող կարգավորումները, ուստի համակարգված ու ամաբողջական իրավաբանական մոտեցումը առաջնային խնդիր է:


«Մարտիրոսյան և Գործընկերներ» Իրավաբանական Գրասենյակի իրավաբաններն ու փաստաբանները ունեն խորացված մասնագիտական ու պրակտիկ գիտելինքեր Հանքարդյունաբերության իրավունքի ոլորտում, որի շնորհիվ մեր հաճախոդներին առաջարկում ենք ամբողջական իրավաբանական աջակցություն հետևյալ հարցերով.

 

  • Թույլատվություններ և լիցենզիաներ,
  • Ընդերքի, շրջակա միջավայրի պահպանության, բնօգտագործման եւ բնապահպանական ոլորտի հարցեր,
  • Կոնցեսիոն և հանքարդյունաբերության համաձայնագրեր,
  • Համապատասխան պետական մարմինների հետ շարունակական աշխատանքներ,
  • Փորձաքննության, պլանավորման, թափոնների կառավարման, էկոլոգիայի և բնօգտագործման վճարների հետ կապված հարաբերություններ,
  • Օտարերկրյա ներդրումներ, հարկային և մաքսային հարաբերություններ,
  • Հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններին մշտական իրավաբանական սպասարկում՝ ոլորտի առնանձնահատկությունների և ռիսկերի հաշվառմամբ:

Առցանց ծառայություններ

“Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակը տրամադրում է առցանց իրավաբանական ծառայություններ:
Մեր թիմը կուսումնասիրի Ձեր խնդիրը, կտրամադրի իրավաբանական կարծիք և կառաջարկի լուծման արդյունավետ տարբերակներ:
Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները, ներկայացնել հարցը և սեղմել “ուղարկել” կոճակը:
Հայտն ուղարկելուց հետո Գրասենյակը կկապնվի Ձեզ հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: