5. Դատական Ներկայացուցչություն Եվ Արբիտրաժ

ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԲԻՏՐԱԺ

Հայաստանի Հանրապետության դատարաններում որպես ներկայացուցիչներ կարող են հանդես հալ միայն փաստաբանական գործունեության արտոնագիր ստացած անձինք՝ փաստաբանները:


«Մարտիրոսյան և Գործընկերներ» Իրավաբանական Գրասենյակի թիմը համալրված է փորձառու փաստաբաններով, ովքեր մասնագիտացած են կորպորատիվ և վարչական իրավունքի ոլորտներում, գերազանց տիրապետում են դատավարական իրավունքին ու բոլոր ատյաններում գործերի վարման արդյունավետ մարտավարության մշակման հմտություններին:


Մենք մատուցում ենք մասնագիտացված վարչական և դատավարական ներկայացուցչության ծառայություններ հետևյալ ոլորտներում՝

 

  • Առևտրային վեճեր,
  • Մտավոր սեփականության վեճեր, ապրանքային նշանի օգտագործման արգելման, ապրանքային նշանների անվավեր ճանաչման և մտավոր սեփականության պաշտպանության հետ կապված վեճեր,
  • Մրցակցային վեճեր,
  • Բանկային վեճեր և ապահովագրություն,
  • Քաղաքացիաիրավական վեճեր,
  • Պայմանագրային և արտապայմանագրային վեճեր,
  • Վնասների հատուցման և գումարների բռնագանձման վեճեր,
  • Անշարժ գույքի հետ կապված վեճեր,
  • Մաքսային և հարկային վեճեր,
  • Աշխատանքային վեճեր,
  • Սեփականության և այլ գույքային իրավունքների պաշտպանության հետ կապված վեճեր,
  • Բաժնետերերի կամ ընկերության մասնակիցների միջև ծագած վեճեր,
  • Վարչական վեճեր,
  • ՀՀ տարածքում գործող և ad hoc արբիտրաժներում (ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարար, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատին կից արբիտրաժ) ներկայացուցչություն:
  • Վեճերի լուծման և ներկայացուցչության ծառայություններ են մատուցվում նաև վարչական մարմիններում, մասնավորապես.
  • Վարչական մարմինների հետ հարաբերություններում ներկայացուցչություն վարչական վարույթներում, վարչական մարմինների ակտերի բողոքարկում, վերադասության կարգով ստորադաս վարչական մարմինների (հարկային, մաքսային, տեղական ինքնակառավարման, նախարարություններ, գերատեսչություններ և այլն) վարչական ակտերի, գործողությունների կամ անգործությունների բողոքարկում,
  • Ներկայացուցչություն դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում՝ դատական ակտի հարկադիր կատարման փուլում, ինչպես նաև հարկադիր կատարողի գործողությունների կամ անգործության բողոքարկում վերադասության կամ դատական կարգով:

 

Վեճերի լուծման և դատական ներկայացուցչության ծառայությունների մատուցումը ներառում է նիստերին մասնակցությունն ու անհրաժեշտություն դեպքում բանակցությունների վարումը, ապացույցների հավաքագրումը և ուսումնասիրումը, հայցադիմումների, դիմումների, պատասխանների, միջնորդությունների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների և ցանկացած այլ դատավարական փաստաթղթերի կազմումն ու ներկայացումը, փաստաբանական հարցումների կատարումը և դատական գործերի հետ կապված ցանկացած հարցով իրավաբանական խորհրդատվության մատուցումը:

Առցանց ծառայություններ

“Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակը տրամադրում է առցանց իրավաբանական ծառայություններ:
Մեր թիմը կուսումնասիրի Ձեր խնդիրը, կտրամադրի իրավաբանական կարծիք և կառաջարկի լուծման արդյունավետ տարբերակներ:
Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները, ներկայացնել հարցը և սեղմել “ուղարկել” կոճակը:
Հայտն ուղարկելուց հետո Գրասենյակը կկապնվի Ձեզ հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: