2. Իրավաբանական ուսումնասիրություններ

ԻՐՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ (DUE DILIGENCE)

Բիզնես սկսելու և դրա գործունեության ցանկացած փուլում շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում Due Diligence կամ իրավաբանական ուսումնասիրություն անցկացնել Ընկերությունում, որը կարող է ներառել ինչպես Ընկերության ընդհանուր գործունեությունը, այնպես էլ դրա առանձին ոլորտները:


Ընկերության Իրավաբանական ուսումնասիրությունն ուղղակի անհրաժեշտություն է, եթե պետք է ձեռք բերվի դրա բաժնետոմսերը/բաժնեմասերը կամ պետք է խոշոր գործարք կնքվի ընկերության հետ: Նման ուսումնասիրության անհրաժեշտություն կա նաև բաժնետերերի համար, երբ ցանկանում են գնահատել իրենց ընկերության իրավական հարցերի կարգավիճակն ու իրավական ռիսկերը:


«Մարտիրոսյան և Գործընկերներ» Իրավաբանական Գրասենյակը տարբեր իրավական ոլորտներում մասնագիտացած ու հմտացած իրավաբանների շնորհիվ պատրաստ է անցկացնել ինչպես ընդհանուր, այնպես էլ ճյուղային իրավաբանական ուսումնասիրություն


Ընկերության ընդհանուր իրավաբանական ուսումնասիրության ժամանակ, ի թիվս այլոց, ուսումնասիրվում են հետևյալ հարցերը.

 

  • 1. Ընկերությունների իրավաբանական կարգավիճակը. հիմնադրման որոշումներ, կանոնադրություններ, պետական գրանցման վկայականներ, հիմնադիր պայմանագրեր, առանձնացված ստորաբաժանումներ և այլն,
  • 2. Ընկերությունների բաժնետոմսերը. Բաժնետերերի գրանցամատյաններ, քաղվածքներ, Բաժնետերերի ընդհանուր ժողովների (միանձնյա բաժնետերերի) որոշումներ և Տնօրենների խորհուրդների որոշումներ, բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման, բաժանման, համախմբման հարցեր, կանոնադրական կապիտալի փոփոխություններ, բաժնետոմսերի թողարկման փաստաթղթեր, բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրեր, փոխանցման ակտեր և վճարման հաստատումներ, բաժնետոմսերի առնչությամբ կնքված այլ պայմանագրեր, տնօրինման իրավունքի սահմանափակման հարցեր, վեճերի առկայություն,
  • 3. Ընկերությունների լիցենզավորումը. տրված լիցենզիաներ ցուցակը, լիցենզիաների պայմաններ, լիցենզիաներ ստանալու համար Ընկերությունների կողմից տրված երաշխավորության վերաբերյալ փաստաթղթեր, Ընկերությունների կողմից օրենքի խախտմանն առնչվող պետական մարմինների փաստաթղթեր, հարցումներ, ստուգումների ակտեր, նամակագրություն և այլն,
  • 4. Կորպորատիվ հարցերը. ընդհանուր ժողովի որոշումներ. որոշումներ գործադիր մարմնի ղեկավարի, վերստուգողի, բաժնետերերի լիազորված ներկայացուցիչների (մարմիններ, պաշտոնյաներ) կազմավորման, ընտրության, նշանակման, նրանց պայմանագրի վաղաժամկետ լուծման վերաբերյալ, գործադիր մարմինների, գլխավոր հաշվապահների, ֆինանսական տնօրենների, գլխավոր ինժեներնների, տեխնիկական գծով տնօրենների և կոմերցիոն գծով տնօրենների աշխատանքային պայմանագրերը, որոշումներ դուստր ընկերությունների, կախյալ ընկերությունների, ոչ առևտրային ընկերությունների և առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման (դրանցում մասնակցության) փաստաթղթեր, որոշումներ խոշոր գործարքների, գործարքներում շահագրգռվածության և այլ գործարքների վերաբերյալ,
  • 5. Հարկային և այլ պարտադիր վճարումների հետ կապված հարցեր. աշխատանքային պայմանագրեր, տարեկան հաշվետվություններ, հաշվապահական հաշվեկշիռներ, շահույթների և վնասի հաշիվների հաստատման որոշումներ, շահույթի և վնասի բաժանման, շահութաբաժինների վճարման, ֆոնդերի հիմնադրման և օգտագործման հարցեր,
  • 6. Պայմանագրային (վիճահարույց) և դատական հարցեր. պայմանագրերի ցանկ, պայմանագրերի կատարման վերաբերյալ տեղեկատվություն, ընկերությունների Բաժնետերերի ընդհանուր ժողովի (միանձնյա բաժնետերերի) և Տնօրենների խորհուրդների (առկայության պարագայում) որոշումներ գործարքների վերաբերյալ, Ընկերության դատական գործեր և այլ վեճեր,
  • 7. Գույքը. անշարժ և շարժական գույք, պայմանագրեր, համաձայնագրեր, փոխանցման ակտեր, վճարման հաստատումներ, գրանցման վկայականներ, այլ փաստաթղթեր, որոնք հաստատում են գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և դրանց պատշաճ ձեռքբերումը, անավարտ օբյեկտներ, մտավոր սեփականությանն առնչվող փաստաթղթեր,
  • 8. Շրջակա միջավայրին առնչվող հարցեր, վարչական համաձայնություններ, աշխատանքային հարաբերություններ և այլ ոլորտներ:

Առցանց ծառայություններ

“Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակը տրամադրում է առցանց իրավաբանական ծառայություններ:
Մեր թիմը կուսումնասիրի Ձեր խնդիրը, կտրամադրի իրավաբանական կարծիք և կառաջարկի լուծման արդյունավետ տարբերակներ:
Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները, ներկայացնել հարցը և սեղմել “ուղարկել” կոճակը:
Հայտն ուղարկելուց հետո Գրասենյակը կկապնվի Ձեզ հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: