10. Աշխատանքային Իրավունք

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանումը բիզնեսի հաջողության նախապայմաններից մեկն է:


Հայաստանում արդյունավետ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար ցանկացած ընկերություն պարտավոր է խստագույնս պահպանել աշխատանքային օրենսդրության պահանջներն ու աշխատողի իրավունքները, հակառակ դեպքում` տույժերի/տուգանքների ձևով պատասխանատվության միջոցներ են նախատեսված ինչպես ընկերության, այնպես էլ դրա ղեկավար անձնակազմի նկատմամբ:


Բացի դիանից, Ընկերության կողմից աշխատանքային նորմերը չպահպանելը սպառողների շրջանում կարող է բացասաբար անդրադառնալ ընկերության գործարար համբավի վրա և ձևավորել բացասական հանրային կարծիք տվյալ ընկերության մասին՝ և որպես գործարար և որպես Գործատու:


«Մարտիրոսյան և Գործընկերներ» Իրավաբանական Գրասենյակի իրավա¬բաններն ու փաստաբանները, ունենալով բազմամյա փորձ տվյալ ոլորտում և քաջատեղյակ լինելով Աշխատանքային օրենսդրությանը և դրա առանձնահատկություններին, աշխատանքային հարաբերությունների ցանկացած փուլում և ցանկացած հարցով պատրաստ են ներկայացնել թե′ աշխատողների և թե′ գործատուների շահերը:


Աշխատանքային իրավունքի ոլորտում մեր գրասենյակը առաջարկում է հետևյալ ծառայությունները`

 

  • Աշխատանքային իրավունքի հարցերի վերաբերյալ խորհրդատվություն,
  • Աշխատանքային պայմանագրերի և աշխատանքային հարաբերությունների կարգավորման մասին փաստաթղթերի պատրաստում,
  • Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի աշխատանքի ընդունման և ազատման գործընթացի կազմակերպում,
  • Աշխատողների բաժնետիրացման հետ կապված փաստաթղթերի կազմում և ողջ գործընթացի կազմակերպում,
  • Աշխատողների նյութական պատասխանատվության հարցերի կարգավորում և վնասների հատուցում,
  • Օտարերկրյա աշխատողների հետ հարաբերությունների փաստաթղթավորում,
  • Աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, այլ աշխատանքի փոխադրման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու, արձակուրդ տրամադրելու, արտաժամյա աշխատանքի ներգրավելու, աշխատողների ատեստավորման, վերապատրաստման և աշխատանքային հարաբերություններից բխող ցանկացած այլ գործընթացի կազմակերպում և փաստաթղթավորում,
  • ներքին կարգապահական կանոնների, հրամանների, որոշումների, աշխատողների պաշտոնների հրահանգավորումների մշակում և համապատասխանեցում ՀՀ օրենսդրությանը:
  • Աշխատանքային հարաբերությունների իրավաբանական աուդիտ (due diligence),
  • Ընկերությունների կադրային գործի ամբողջական իրավաբանական ուղեկցման ծառայություն, կադրային գործի իրավաբանական աջակցություն, կադրային փաստաթղթերի մշակում և օրենսդրության պահանջներին համապատասխանության ստուգում,
  • Վարչական մարմինների հետ հարաբերություններում ներկայացուցչություն վարչական վարույթներում, վարչական մարմինների ակտերի բողոքարկում, նամակագրությունների վարում և փաստաբանական հարցումների կազմակերպում,
  • Աշխատանքային վեճերի դեպքում բանակցությունների վարում և դատական ներկայացուցչություն բոլոր ատյաններում,
  • Գործատու-աշխատող հարաբերություններում հեղինակային իրավունքների և մտավոր սեփականության պաշտպանություն,
  • Գործատուների և աշխատակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ուղված անհրաժեշտ միջոցառումների և ռազմավարության մշակում:

 

Մեր խնդիրն աշխատանքային իրավունքի հետ կապված ցանկացած հարցով հաճախորդի կողքին լինելն ու նրան աջակցնելն է, կլինեն դրանք ամենօրյա ձեռնարկատիրական գործունեության ընթացքում, թե կապված կլինեն խոշոր ծրագրային փոփոխություններով՝ հաշվի առնելով գործունեության ոլորտն ու առանձնահատկությունները:

 

Առցանց ծառայություններ

“Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակը տրամադրում է առցանց իրավաբանական ծառայություններ:
Մեր թիմը կուսումնասիրի Ձեր խնդիրը, կտրամադրի իրավաբանական կարծիք և կառաջարկի լուծման արդյունավետ տարբերակներ:
Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները, ներկայացնել հարցը և սեղմել “ուղարկել” կոճակը:
Հայտն ուղարկելուց հետո Գրասենյակը կկապնվի Ձեզ հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: