8. Միջազգային Առևտուր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐ

Միջազագային մասնավոր իրավունքի հարցերով ծառայությունների մատուցումը “Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակի առաջնային ուղղություններից մեկն է:

 

Այս ոլորտում կարևոր տեղ են զբաղեցնում նաև օտարերկյա ներդրումներին վերաբերող կարգավորումները, ինչպես նաև օտարերկրյա ընկերությունների հետ պայմանագրային հարաբերությունները, ուստի միջազգային իրավական փաստաթղթերի կիրառությունը նույնպես կարևոր է:

 

Միջազգային առևտուրը կարգավորող կանոնները բարդ են և տարաբնույթ. Դրանք կապված են ինչպես ազգային, այնպես էլ որոշակի երկրի օրենսդրական կարգավորումների, ինչպես նաև միջազգային համաձայնագրերով և կոնվենցիաներով սահմանված պահանջների ու ընթացակարգերի հետ:

 

«Մարտիրոսյան և Գործընկերներ» Իրավաբանական Գրասենյակի թիմը համալրված է առևտրային իրավունքի և միջազգային մասնավոր իրավունքի ոլորտներում բարձրագույն կրթություն ստացած (Հայաստան, Ֆրանսիա, Անգլիա) և 10 տարուց ավել աշխատանքային փորձ ունեցող իրավաբաններով, ում շնորհիվ մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

 

  • Միջազգային առևտրային իրավունքին առնչվող ցանկացած հարցով իրավաբանական խորհրդատվություն և սպասարկում,
  • Բոլոր տեսակի միջազգային առևտրային պայմանագրերի կազմում. առուվաճառք, մատակարարում, դիստրիբուցիա, ծառայությունների մատուցում, գործակալություն, կոմիսիա, լիզինգ, համատեղ գործունեություն, ֆրանչայզինգ, բեռնափոխադրումներ, փոխառություն, էլեկտրոնային առևտուր և այլն ,
  • Ներկրման և արտահանման գործարքներ, ֆրախտի պայմանագրեր, պահեստային պահատվության պայմանագրեր, միջազգային փոխադրման պայմանագրեր և ապահովագրություն,
  • Արտասահմանյան ապրանքների մատակարարում, ներկրում դիստրիբյուտորական ցանցերի ձևավորում և իրավական մեխանիզմների մշակում,
  • Ապրանքային նշանների լիցենզիոն պայմանագրեր և ֆրանչայզինգ,
  • Միջազգային առևտրային պայմանագրերի իրավաբանական ուսումնասիրություն (due Diligence)՝ ազգային ու միջազգային իրավական փաստաթղթերին համապասխանության ստուգման նպատակով,
  • Միջազգային առևտրային պայմանագրերի կնքման բանակցությունների վարում, նամակագրություն և իրավաբանական խորհրդատվություն,
  • Շուկա մուտք գործելու իրավական ռազմավարության մշակում և խորհրդատվություն,
  • Եվրոմիության օրենդրության ներկայացում և կիրառման հարցերով խորհրդատվություն,
  • Մաքսային միության օրենդրության ներկայացում և կիրառման հարցերով խորհրդատվություն,
  • Միջազգային համաձայնագրերի (ներառյալ՝ երկկողմ) ու կոնվենցիաների ներկայացում և կիրառման հարցերով խորհրդատվություն,
  • Հարկային և մաքսային հարցեր,
  • Օատերկրյա ներդրումներին վերաբերող հարցեր:

Առցանց ծառայություններ

“Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակը տրամադրում է առցանց իրավաբանական ծառայություններ:
Մեր թիմը կուսումնասիրի Ձեր խնդիրը, կտրամադրի իրավաբանական կարծիք և կառաջարկի լուծման արդյունավետ տարբերակներ:
Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները, ներկայացնել հարցը և սեղմել “ուղարկել” կոճակը:
Հայտն ուղարկելուց հետո Գրասենյակը կկապնվի Ձեզ հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: