7. Օտարեկրյա Ներդրումներ

Օտարերկրյա ներդրումներ

“Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակը, ողջունելով Հայաստանում օտարերկրյա ներդրումային ծրագրերը, պատրաստ է ամբողջական իրավաբանական աջակցություն ցուցաբերել ողջ ներդրումային գործընթացին:

 

Փորձառու իրավախորհրդատուների, փաստաբանների, ֆինանսական իրավունքի և միջազգային մասնավոր իրավունքի ոլորտում բազմամյա փորձ ունեցող իրավաբանների շնորհիվ՝ ներդրումների փուլը կդարձնենք արդյունավետ և ապահով, որը կարևոր նախապայման է կայուն զարգացման համար:

 

Օտարերկրյա ներդրումների ոլորտում մեր Գրասենյակը առաջարկում է, ի թիվս այլոց, հետևյալ ծառայությունները.

 

  • Օտարերկրյա ներդրումների հետ կապված գրավոր և բանավոր խորհրդատվություն ցանկացած լեզվով,
  • Որոշակի ոլորտի օրենդրության առանձնահատկությունների վերհանում և ռիսկերի գնահատում,
  • Ձեռքբերվող ընկերության իրավաբանական աուդիտ (հաշվետվությունը ներկայացվում է ցանկացած լեզվով),
  • բաժնետոմսերի և բաժնեմասերի ձեռքբերման գործընթացի կազմակերպում և դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում,
  • Արժեթղթեր և ֆինանսական շուկաներ, արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման, կանոնադրական կապիտալի չափի փոփոխության հետ կապված հարցեր,
  • Ընկերությունների գրանցում, կանոնադրությունների, հիմնադիր պայմանագրերի, բաժենտերերի/մասնակիցների միջև համաձայնագրերի և այլ հիմնադիր փաստաթղթերի կազմում
  • Մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցում,
  • Ներդրումային մեխանիզմերի մշակում. ուղղակի ներդրումներ, հետգնման պայմանավորվածություններ և այլն,
  • Ներդրողների շահերը պաշտպանելու նպատակով դատական ներկայացուցչություն ազգային դատարաններում և միջազգային պայմանագրի հիման վրա հիմնված դատական ատյաններում,
  • Ներկայացուցչություն ՀՀ պետական մարմիններում, մասնավորապես իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրում, ռեեստրի վարումն իրականացնող կազմակերպություններում, ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայում և այլն,
  • Մասնակիցների/Բաժնետերերի միջև կամ գործադիր մարմնի ղեկավարի և բաժնետերերի միջև առաջացած վեճերի լուծում ինչպես բանակցությունների, այնպես էլ դատակական ճանապարհով,
  • Օտարերկրյա ներդրումների հետ կապված հարկերի օպտիմալացման մեխնաիզմների և ընդհանուր հարկային քաղաքականության մշակման իրավական աջակցություն, ինչպես նաև օրենքով չսահմանված պարտավորությունների բացառման և դրանց վերացման հարցերի լուծում:

Առցանց ծառայություններ

“Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակը տրամադրում է առցանց իրավաբանական ծառայություններ:
Մեր թիմը կուսումնասիրի Ձեր խնդիրը, կտրամադրի իրավաբանական կարծիք և կառաջարկի լուծման արդյունավետ տարբերակներ:
Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները, ներկայացնել հարցը և սեղմել “ուղարկել” կոճակը:
Հայտն ուղարկելուց հետո Գրասենյակը կկապնվի Ձեզ հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: