13. Մաքսային Իրավունք

ՄԱՔՍԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Միջազգային մասնավոր առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների համար մաքսային իրավունքի պահանջների պահպանումը կարևորագույն խնդիրներից է, որի արդյունավետ լուծումն ուղղակիորեն պայմանավորված է ոլորտի իրավաբան-մասնագետների ներգրավվածության աստիճանով:


«Մարտիրոսյան և Գործընկերներ» Իրավաբանական Գրասենյակի թիմը համալրում են մաքսային իրավունքի փորձառու մասնագետներ և ֆինանսական խորհրդատուներ, ում շնորհիվ մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

 

  • Մաքսային իրավունքի հարցերի վերաբերյալ ընդհանուր խորհրդատվություն,
  • Արտահանման և ներմուծման մաքսային ռիսկերի վերհանում և գնահատում,
  • Մաքսային մարմիններում ապրանքների մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստում ցանկացած փուլում,
  • Մաքսային մարմիններ ներկայացվող դիմումների, գրությունների և փաստաթղթերի պատրաստում,
  • ՀՀ մաքսային մարմիններից մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ թույլտվությունների ստացում,
  • Ներկայացուցչություն մաքսային իրավունքի հարցերով (միջամտող ակտերի վիճարկում, գործողությունների պարտավորեցնելու հայցեր և այլն),
  • Ներկայացուցչություն դատարաններում մաքսային մարմինների կողմից ներկայացվող գումարի բռնագանձման պահանջներով, ինչպես մաքսային մարմինների անօրինական գործողությունների և որոշումների բողոքարկման գործերով,
  • Ներկայացուցչություն մաքսային մարմիններում վերադասության կարգով վարչական ակտերի բողոքարկման գործերով, ինչպես նաև հարուցված վարչական վարույթներին մասնակցություն և հաճախորդի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանություն,
  • Մաքսային իրավունքին առնչվող ցանկացած հարցով ներկայացուցչություն ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում և մաքսային մարմիններում,
  • Մաքսային հարցերով աուդիտ և մաքսային ռիսկերի բացահայտում, ներառյալ կնքվող կամ կատարվող գործարքների վերաբերյալ մաքսային-իրավաբանական եզրակացություն,
  • Ավել վճարված մաքսային գումարների վերադարձման գործընթացի կազմակերպում, փաստաթղթավորում,
  • Գործարքների մաքսային-իրավական աջակցություն, մասնավորապես պայմանագրերի, համաձայնագրերի, վճարահաշվարկային և այլ փաստաթղթերի կազմում, դրանց համապատասխանության ստուգում և խորհրդատվություն,

 

Մաքսային ոլորտի օրենսդրության փոփոխությունների ներկայացում և պարզաբանում:

Հաշվի առնելով, որ մաքսային իրավունքի ոլորտում ենթադրյալ խախտումների համար պատասխանատվության միջոցներ կարող են կիրառվել ինչպես ընկերությունների, այնպես էլ ղեկավար անձնակազմի (գործադիր մարմնի ղեկավար, գլխավոր հաշվապահ) նկատմամբ, մեր ծառայությունները հավասարապես վերաբերում են և՚ ընկերությանը, և՚ դրա ղեկավար անձնակազմին:

 

Առցանց ծառայություններ

“Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակը տրամադրում է առցանց իրավաբանական ծառայություններ:
Մեր թիմը կուսումնասիրի Ձեր խնդիրը, կտրամադրի իրավաբանական կարծիք և կառաջարկի լուծման արդյունավետ տարբերակներ:
Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները, ներկայացնել հարցը և սեղմել “ուղարկել” կոճակը:
Հայտն ուղարկելուց հետո Գրասենյակը կկապնվի Ձեզ հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: