Պայմանագրային Իրավունք
Պայմանագրեր կնքելիս կամ դրանց միանալիս անխուսափելիորեն ծագում են որոշակի իրավունքներ և պարտականություններ, և հետևաբար, առաջ են գալիս բազմաթիվ իրավական ռիսկեր , որոնք պարտադիր պետք է կառավարվեն ոլորտում մասնագիտացած իրավաբանների կողմից, ովքեր կապահովեն սեփականատերերի և այլ իրավատերերի իրավունքների պաշտպանությունը, կoգնեն զերծ մնալ իրավունքների չարաշահումներից, կեղծ կամ շինծու գործարքներից և իրավական բնույթի բացասական հետևանքներից:
“Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակը մասնագիտացած է պայմանագրային իրավունքի ոլորտում և առաջարկում է հետևյալ ծառայությունները.
- Իրավաբանական խորհրդատվություն պայմանագրերի կնքման, կատարման կամ ցանկացած այլ փուլում և ցանկացած հարցի վերաբերյալ,
- Բոլոր տեսակի պայմանագրերի կազմում, լրացում, փոփոխությունների կատարում, մեկնաբանում, դադարեցում, ինչպես նաև խորհրդատվություն ու գործարքի ողջ գործընթացի կազմակերպում,
- Լիազորագրերի և գործարքների համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի պատրաստում, կողմերի իրավունակության և լիազորությունների սահմանում,
- Առուվաճառք, նվիրատվություն, ռենտա, ցանկացած այլ ձևով օտարում և ձեռքբերում,
- Մատակարարում և դիստրիբուցիա,
- Կոմիսիայի և գործակալության պայմանագրեր,
- Անշարժ գույքի, տրանսպորտային միջոցների, տեխնիկայի և այլ գույքի վարձակալություն և ենթավարձակալություն,
- Ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման պայմանագրեր,
- Համատեղ գործունեության և կոնցեսիոն պայմանագրեր,
- Ապրանքային նշանների լիցենզիոն կամ զիջման պայմանագրեր և ֆրանչայզինգ,
- Բեռնափոխադրումներ և ապահովագրություն,
- Փոխառություններ, գրավ և լիզինգ,
- Խառը պայմանագրեր, պայմանագրային սխեմաների և վճարման մեխանիզմների մշակում,
- Բոլոր տեսակի պայմանագրերի իրավաբանական ուսումնասիրություն (due Diligence) և համապատասխանեցում ՀՀ օրենսդրությանը,
- Գույքի նկատմամբ իրավունքների պատշաճ ձևակերպում, փաթեթի կազմում, բանակցությունների վարում, ներկայացուցչություն երրորդ անձանց առջև, նոտարական գրասենյակում և պետական մարմիններում,
- Պայմանագրի կնքման, կատարման, մեկնաբանման, դադարման կամ անվավերության հետ կապված վեճերեվ դատական ներկայացուցչություն,
Մեր գրասենյակը պայմանագրային իրավունքի ոլորտում ծառայությունները մատուցում է հայերենով և միջազգային բոլոր լեզուներով: