6. Առևտրային Իրավունք

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Առևտրային իրավունքի հարցերով ծառայությունների մատուցումը “Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակի առաջնային ուղղություններից մեկն է:

 

«Մարտիրոսյան և Գործընկերներ» Իրավաբանական Գրասենյակը, համալրված լինելով առևտրային իրավունքի ոլորտում մասնագիտացած և բազմամյա փորձ ունեցող իրավաբաններով ու բիզնես խոհրդատուներով, առաջարկում է, ի թիվս այլոց, հետևյալ ծառայությունները.

 

  • Առևտրային իրավունքին առնչվող ցանկացած հարցով իրավաբանական խորհրդատվություն և սպասարկում,
  • Բոլոր տեսակի առևտրային պայմանագրերի կազմում, լրացում, փոփոխությունների կատարում, մեկնաբանում, դադարեցում,
  • Առուվաճառք, օտարում, ձեռքբերում, մատակարարում, դիստրիբուցիա, կոմիսիա,
  • Անշարժ գույքի, տրանսպորտային միջոցների, տեխնիկայի և այլ գույքի վարձակալություն և ենթավարձակալություն,
  • Ծառայությունների մատուցման պայմանագրեր,
  • Գործակալություն, համատեղ գործունեություն, կոնցեսիոն պայմանագրեր և հանձնարարության պայմանագրեր,
  • Ապրանքային նշանների լիցենզիոն պայմանագրեր և ֆրանչայզինգ,
  • Բեռնափոխադրումներ և ապահովագրություն,
  • Փոխառություններ և լիզինգ,
  • Առևտրային պայմանագրերի իրավաբանական ուսումնասիրություն (due Diligence) և համապատասխանեցում ՀՀ օրենսդրությանը,
  • Շուկա մուտք գործելու իրավական ռազմավարության մշակում և խորհրդատվություն,
  • Հարկային և մաքսային հարցեր:

Առցանց ծառայություններ

“Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակը տրամադրում է առցանց իրավաբանական ծառայություններ:
Մեր թիմը կուսումնասիրի Ձեր խնդիրը, կտրամադրի իրավաբանական կարծիք և կառաջարկի լուծման արդյունավետ տարբերակներ:
Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները, ներկայացնել հարցը և սեղմել “ուղարկել” կոճակը:
Հայտն ուղարկելուց հետո Գրասենյակը կկապնվի Ձեզ հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: