15. Մրցակցային Իրավունք

Մրցակցային Իրավունք

Հայաստանում տնտեսության զարգացմանը և ընկերությունների քանակի ավելացմանը զուգահեռ՝ մրցակցության ոլորտի իրավական կարգավորումները ավելի արդիական ու կիրառելի են դառնում:

 

Տնտեսական մրցակցության խախտումներ են, օրինակ, ապրանքային նշանների ապօրինի օգտագործումը,, հակամրցակցային համաձայնությունները, գերիշխող դիրքի չարաշահումը, գովազդին վերաբերվող պահանջների խախտումը և այլն, որոնց համար նախաեսված պատասխանատվության միջոցների կիառումը կարող է խիստ բացասաբար ազդել ինչպես Ձեր բիզնեսի, այնպես էլ ընկերության բարի համբավի վրա:

 

“Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակը մրցակցային իրավունքի ոլորտում առաջարկում է հետևյալ ծառայությունները.

 

  • Իրավաբանական խորհրդատվություն համատեղ գործունեության, համաձայնագրերի, շուկա մուտք գործելու ծրագրերի, գովազդի և մրցակցային այլ հարցերի հետ կապված,
  • Ընկերությունների և գործընկերների գործողությունների վերլուծություն և պլանավորում,
  • Ուսումնասիրություններ և փաստաթղերի կազմում մրցակիցների հակամենաշնորհային գործողությունների հիմնավորման համար,
  • Դիմումների ներկայացում Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովին և մրցակցային այլ մարմիններին երրորդ անձնաց հակամրցակցային գործողությունների վերաբերյալ և ներկայացուցչություն այդ մարմիններում,
  • Մասնակցություն և խորհրդատվություն մրցակցային մարմինների կողմից անցկացվող ստուգումներին,
  • Միացումների և միաձուլումների ժամանակ առաջացող մրցակցային հարցերով խորհրդատվություն,
  • Համակենտրոնացումների հայտարարագրում,
  • Մրցակցային իրավունքի հետ կապված հարցերով ներկայացուցչություն Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովում, Մտավոր Սեփականության Գործակալությունում, ինչպես նաև այլ վարչական մարմիններում,
  • Գովազդի մասին պահանջների համապատասխանության հետ կապված խորհրդատվություն,
  • Դատական ներկայացուցչություն ընդհանուր իրավասության դատարաններում և վարչական դատարաններում՝ կապված հակամրցակցային գործողությունների արգելման կամ պետական մարմինների հետ առկա վեճերում:

Առցանց ծառայություններ

“Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակը տրամադրում է առցանց իրավաբանական ծառայություններ:
Մեր թիմը կուսումնասիրի Ձեր խնդիրը, կտրամադրի իրավաբանական կարծիք և կառաջարկի լուծման արդյունավետ տարբերակներ:
Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները, ներկայացնել հարցը և սեղմել “ուղարկել” կոճակը:
Հայտն ուղարկելուց հետո Գրասենյակը կկապնվի Ձեզ հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: