ԳՈՎԱԶԴԻ ՈԼՈՐՏ
Ձեր ապրանքները և ծառայությունները գովազդելը, միանշանակ, Ձեր բիզնեսի հաջողության բանալին է, սակայն գովազդը ենթադրում է նաև օրենդրության պահանջների և իրավական ընթացակարգերի պահպանում, որոնք պարտադիր են բոլոր ընկերությունների համար:
Գովազդին վերաբերող պահանջները բազմատեսակ են. դրանք վերաբերում են ինչպես բովանդակությանը և ձևին, այնպես էլ ընտրված լեզվին, վճարումներին, վայրին, ապրանքային նշաններին, մրցակցության կանոններին և այլն:
«Մարտիրոսյան և Գործընկերներ» Իրավաբանական Գրասենյակը Գովազդի ոլորտում մատուցում է հետևյալ ծառայությունները.
- Պատրաստված գովազդների՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխանության ստուգում, ռիսկերի վերհանում և գնահատում,
- Իրավաբանական խորհրդատվություն արդեն պատրաստված կամ պատրաստվող գովազդների՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխանության վերաբերյալ,
- Գովազդի թույլտվությունների ստացում,
- Գովազդային ծառայությունների մատուցման պայմանագրերի մշակում,
- Ներկայացուցչություն պետական մարմիններում գովազդի հետ կապված հարցերի վերաբերյալ, մասնավորապես ՀՀ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովում, ՀՀ Լեզվի Պետական
- Տեսչությունում, Մտավոր Սեփականության Գործակալությունում, ՀՀ Դատախազությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ մարմիններում ու երրորդ անձանց առջև,
- Ներկայացուցչություն ՀՀ դատարաններում գովազդի հետ կապված վեճերով, ինչպես պետական մարմինների կողմից կայացված վարչական ակտերի բողոքարկման գործերով: