11. Վարչական Իրավունք

Վարչական Իրավունք

Վարչական իրավունքը կարգավորում է պետական մարմինների և պաշտոնատար անձանց գործառույթների հետ կապված հարաբերությունները:


Վարչական իրավունքը ընդգրկում է լայնաշերտ և տարատեսակ հարաբերություններ. ՀՀ կառավարություն և նախարարություններ, քաղաքապետարաններ, վարչական շրջանների աշխատակազմներ (թաղապետարան) հարկային և մաքսային մարիններ, անշարժ գույքի կադաստր, հարկադիր կատարման ծառայություն, Ոստիկանություն և այլ պետական մարմիններ, որոնց իրավական խնդիրների լուծումը պահանջում է գրագետ և պրոֆեսիոնալ մոտեցում:


“Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակը վարչական իրավունքի ոլորտում մատուցում է հետևյալ ծառայությունները.

 

  • Վարչական մարմինների հետ հարաբերություններում ներկայացուցչություն վարչական վարույթներում, վարչական մարմինների ակտերի բողոքարկում, վերադասության կարգով ստորադաս վարչական մարմինների (հարկային, մաքսային, տեղական ինքնակառավարման, նախարարություններ, գերատեսչություններ և այլն) վարչական ակտերի, գործողությունների կամ անգործությունների բողոքարկում,
  • Ներկայացուցչություն վարչական մարմիններում վերադասության կարգով վարչական ակտերի բողոքարկման գործերով, ինչպես նաև հարուցված վարչական վարույթներին մասնակցություն և հաճախորդի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանություն,
  • Մասնակցություն և իրավաբանական աջակցություն պետական մարմինների կողմից իրականացվող ստուգումների փուլում,
  • Փաստաբանական հարցումներ պետական մարմիններին և նամակագրություն,
  • Վերադասության կարգով վարչական բողոքների և/կամ բողոքների պատասխանների և կից ապացույցների պատրաստում,
  • Ներկայացուցչություն դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում՝ դատական ակտի հարկադիր կատարման փուլում, ինչպես նաև հարկադիր կատարողի գործողությունների կամ անգործության բողոքարկում վերադասության կամ դատական կարգով,
  • Լիցենզիաների, սերտիֆիկատների, թույլտվությունների, վկայագրերի և ցանկացած այլ ոլորտում իրավունքների ձեռքբերման հարցերով ներկայացուցչություն և իրավաբանական ուղեկցում:

Առցանց ծառայություններ

“Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակը տրամադրում է առցանց իրավաբանական ծառայություններ:
Մեր թիմը կուսումնասիրի Ձեր խնդիրը, կտրամադրի իրավաբանական կարծիք և կառաջարկի լուծման արդյունավետ տարբերակներ:
Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները, ներկայացնել հարցը և սեղմել “ուղարկել” կոճակը:
Հայտն ուղարկելուց հետո Գրասենյակը կկապնվի Ձեզ հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: