ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
Հայաստանում Անշարժ գույք կամ գույքային այլ իրավունքներ ձեռք բերելիս կամ օտարելիս անխուսափելիորեն առաջ են գալիս բազմաթիվ իրավական ռիսկեր , որոնք պարտադիր պետք է կառավարվեն ոլորտում մասնագիտացած իրավաբանների կողմից, ովքեր կապահովեն սեփականատերերի և այլ իրավատերերի իրավունքների պաշտպանությունը, կoգնեն զերծ մնալ իրավունքների չարաշահումներից, կեղծ կամ շինծու գործարքներից և իրավական բնույթի բացասական հետևանքներից:
«Մարտիրոսյան և Գործընկերներ» Իրավաբանական Գրասենյակը մասնագիտացած է անշարժ գույքի ոլորտում և առաջարկում է հետևյալ ծառայությունները.
- Իրավաբանական խորհրդատվություն գործարքի ցանկացած փուլում և ցանկացած հարցի վերաբերյալ,
- Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պատշաճ ձևակերպում, փաթեթի կազմում, բանակցությունների վարում, ներկայացուցչություն երրորդ անձանց առջև, նոտարական գրասենյակում և անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում,
- Անշարժ գույքի հետ կապված պայմանագրերի (առուվաճառք, նվիրատվություն, վարձակալություն, գրավ և այլն) մշակում և գործարքի ողջ գործընթացի կազմակերպում,
- Լիազորագրերի և գործարքների համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի պատրաստում, կողմերի իրավունակության և լիազորությունների սահմանում,
- անշարժ գույքի իրավական ուսումնասիրություն (due diligence) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ձեռքբերման կամ օտարման հիմքերի ստուգում,
- Պայմանագրերի ուսումնասիրություն և օրենսդրությանը համապատասխանության ստուգում,
- Շինարարության կամ վերանորոգման իրավաբանական մասի ապահովում, թույլտվությունների և լիցենզիաների ստացում,
- Սեփականաշնորհում,
- Վեճերի դեպքում՝ Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների դատական և վարչական պաշտպանություն, ներկայացուցչություն վարչական մարմիններում և դատարաններում,
- Իրավաբանական անձանց կողմից կնքվող անշարժ գույքի գործարքների համար անհրաժեշտ պայմանագրերի, լիազորագրերի և այլ փաստաթղթերի պատրաստում և տվյալ ոլորտին առնչվող այլ իրավաբանական ծառայություններ,
Արտասահմանում իրավաբանական կրթություն ստացած, ինչպես նաև օտար լեզուներին գերազանց տիրապետող իրավաբանների շնորհիվ՝ «Մարտիրոսյան և Գործընկերներ» Իրավաբանական Գրասենյակը վերոնշյալ ծառայությունները մատուցում է նաև անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն և արաբերեն լեզուներով: