Օտարերկրյա ներդրումներ

Օտարերկրյա ներդրումներ

“Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակը, ողջունելով Հայաստանում օտարերկրյա ներդրումային ծրագրերը, պատրաստ է ամբողջական իրավաբանական աջակցություն ցուցաբերել ողջ ներդրումային գործընթացին:

 

Փորձառու իրավախորհրդատուների, փաստաբանների, ֆինանսական իրավունքի և միջազգային մասնավոր իրավունքի ոլորտում բազմամյա փորձ ունեցող իրավաբանների շնորհիվ՝ ներդրումների փուլը կդարձնենք արդյունավետ և ապահով, որը կարևոր նախապայման է կայուն զարգացման համար:

 

Օտարերկրյա ներդրումների ոլորտում մեր Գրասենյակը առաջարկում է, ի թիվս այլոց, հետևյալ ծառայությունները.

• Օտարերկրյա ներդրումների հետ կապված գրավոր ու բանավոր խորհրդատվություն ցանկացած լեզվով,

• Որոշակի ոլորտի օրենդրության առանձնահատկությունների վերհանում և ռիսկերի գնահատում,

• Ձեռքբերվող ընկերության իրավաբանական աուդիտ (հաշվետվությունը ներկայացվում է ցանկացած լեզվով),

• Բաժնետոմսերի և բաժնեմասերի ձեռքբերման գործընթացի կազմակերպում և դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում,

• Արժեթղթեր և ֆինանսական շուկաներ, արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման, կանոնադրական կապիտալի չափի փոփոխության հետ կապված հարցեր,

• Ընկերությունների գրանցում, կանոնադրությունների, հիմնադիր պայմանագրերի, բաժենտերերի/մասնակիցների միջև համաձայնագրերի և այլ հիմնադիր փաստաթղթերի կազմում,

• Մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցում,

• Ներդրումային մեխանիզմերի մշակում. ուղղակի ներդրումներ, հետգնման պայմանավորվածություններ և այլն

• Ներդրողների շահերը պաշտպանելու նպատակով դատական ներկայացուցչություն ազգային դատարաններում և միջազգային պայմանագրի հիման վրա հիմնված դատական ատյաններում,

• Ներկայացուցչություն ՀՀ պետական մարմիններում, մասնավորապես իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրում, ռեեստրի վարումն իրականացնող կազմակերպություններում, ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայում և այլն,

• Մասնակիցների/Բաժնետերերի միջև կամ գործադիր մարմնի ղեկավարի և բաժնետերերի միջև առաջացած վեճերի լուծում ինչպես բանակցությունների, այնպես էլ դատակական ճանապարհով,

• Օտարերկրյա ներդրումների հետ կապված հարկերի օպտիմալացման մեխնաիզմների և ընդհանուր հարկային քաղաքականության մշակման իրավական աջակցություն, ինչպես նաև օրենքով չսահմանված պարտավորությունների բացառման և դրանց վերացման հարցերի լուծում:

Առցանց ծառայություններ

“Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակը տրամադրում է առցանց իրավաբանական ծառայություններ:
Մեր թիմը կուսումնասիրի Ձեր խնդիրը, կտրամադրի իրավաբանական կարծիք և կառաջարկի լուծման արդյունավետ տարբերակներ:
Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները, ներկայացնել հարցը և սեղմել “ուղարկել” կոճակը:
Հայտն ուղարկելուց հետո Գրասենյակը կկապնվի Ձեզ հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: