ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԻՐԱՎՈՒՆՔ
Ցանկացած ոլորտում բարեհաջող ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար կորպորատիվ ընթացակարգերն ու պահանջները պահպանելը յուրաքանչյուր ընկերության պարտավորությունն է, որի չկատարումը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ ինչպես Ընկերության ընդհանուր գործունեության, այնպես էլ ղեկավար անձնակազմի և բաժնետերերի/մասնակիցների համար:
Կորպորատիվ իրավունքի ոլորտում իրավաբանական աջակցությունը կարևորվում է Ընկերության գործունեության ցանկացած և բոլոր փուլերում՝ սկսած Ընկերության հիմնադրման, հիմնադիր փաստաթղթերի կազմման, բաժնետոմսերի ձեռքբերման կամ օտարման, միաձուլումների, միացումների, վերակազմակերպումների, խոշոր և շահագրգռվածություններով գործարքների կնքման և նմանատիպ այլ փուլերից, մինչև Ընկերության լուծարման, ընկերությունից դուրս գալու, Ընկերության ղեկավար անձնակազմի հետ ծագած վեճերը լուծելու փուլերը:
«Մարտիրոսյան և Գործընկերներ» Իրավաբանական Գրասենյակը կորպորատիվ իրավունքի ոլորտում ծառայություններ մատուցելն ի սկզբանե դիտել է իր առաջնային ուղղվածություններից մեկը և համախմբել է այդ ոլորտում մեծ տեսական ու փորձնական գիտելիքներ ունեցող իրավաբաններին, խորհրդատուներին և փաստաբաններին, ովքեր ունակ են լուծելու կորպորատիվ բնույթի բարդագույն խնդիրները:
Կորպորատիվ իրավունքի ոլորտում մեր գրասենյակը տրամադրում է հետևյալ ծառայությունները.
- Կորպորատիվ հարցերով գրավոր ու բանավոր խորհրդատվություն Ընկերության գործունեության ցանկացած փուլում,
- Ընկերության հիմնադրում, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծում,
- Օտարերկրյա և մասնավոր ներդրումներ, բաժնետոմսերի կամ բաժինների ձեռքբերման և օտարման գործընթացների կազմակերպում և անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում,
- Կորպորատիվ ֆինանսներ և շահույթի բաշխման հետ կապված հարցերի կարգավորում,
- Ընկերությունների գրանցում, կանոնադրությունների, հիմնադիր պայմանագրերի, բաժնետերերի/մասնակիցների միջև համաձայնագրերի և այլ հիմնադիր փաստաթղթերի կազմում
- Ընկերության հիմնադիր փաստաթղթերում փոփոխությունների (գտնվելու վայրը, ֆիրմային անվանումը, մասնակիցների ցանկը և այլն) պետական գրանցման կազմակերպում, ինչպես նաև գրանցման ոչ ենթական փոփոխությունների (օրինակ՝ գործադիր մարմնի ղեկավարի) կատարում,
- Ընկերությունների գրանցման հետ կապված ներկայացուցչություն ՀՀ պետական մարմիններում, մասնավորապես իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրում, ռեեստրի վարումն իրականացնող կազմակերպություններում, ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայում և այլն,
- Ընկերությունների միացման, միաձուլման, առանձնացման և վերակազմավորման (Կազմակերպական-իրավական ձևի փոփոխություն)գործընթացի կազմակերպում և անհրաժեշտ փաստաթղթերի (ներառյալ բաժանիչ հաշվեկշիռների) պատրաստում,
- Արժեթղթեր և ֆինանսական շուկաներ, արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման, կանոնադրական կապիտալի չափի փոփոխության հետ կապված հարցեր,
- Ընկերության կողմից կնքվող գործարքների (ներառյալ խոշոր և շահագրգռվածությամբ գործարքներ) և դրանցով պայմանավորված կորպորատիվ որոշումների պատրաստում,
- Գործադիր մարմնի ղեկավարի, տնօրենների խորհրդի, բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ընդունվող որոշումների և արձանագրությունների պատրաստում,
- Կորպորատիվ ոլորտի իրավական աուդիտ,
- Ընկերության կորպորատիվ բնույթի փաստաթղթերի համապատասխանության ստուգում և մշտական վերահսկողություն,
- Մասնակիցների/Բաժնետերերի միջև կամ գործադիր մարմնի ղեկավարի և բաժնետերերի միջև առաջացած վեճերի լուծում ինչպես բանակցությունների, այնպես էլ դատական ճանապարհով,
- Ամբողջական իրավաբանական աջակցություն Ընկերությունների լուծարման և սնանկության/անվճարունակության փուլերում: