Մտավոր Սեփականություն Եվ Ապրանքային Նշաններ

Առաջարկ Ընկերություններին

Աութսորսինգ

Բիզնեսի մշտական իրավաբանական ուղեկցում

Թիմային աշխատանք

Պրոֆեսիոնալիզմ

Պատասխանատվություն

կարդալ ավելին
left

Դատական ներկայացուցչություն,
արտբիտրաժ ԵՎ վեճերի լուծում

Պրոֆեսիոնալ փաստաբաններ

Ներկայացուցչություն բոլոր դատարաններում և արբիտրաժում

Արդյունավետ մարտավարություն

Բանակցությունների վարում և մեդիացիա

կարդալ ավելին
right

Մտավոր Սեփականության
պաշտպանություն ԵՎ Ապրանքային Նշաններ

Ապրանքային նշանների գրանցում ազգային և միջազգային ընթացակարգերով

Գրանցված նշանների/նմուշների վիճարկում դատարաններում

Նշանների իրավատերերի իրավունքների դատական և արտադական պաշտպանություն

Զիջման պայմանագրեր և լիցենզիոն համաձայնագրեր

Գրանցված նշանների չեղյալ հայտարարման ծառայություններ

կարդալ ավելին
right

Հարկային ԵՎ Մաքսային Հարցեր

Հարկերի/մաքսային վճարների պլանավորման և օպտիմիզացման մեխանիզմներ

Ֆինանսական իրավունքի փորձառու մասնագետներ

Հարկային ու մաքսային աուդիտ

Մասնակցություն ստուգումներին

Հարկային/մաքսային մարմինների գործողությունների վիճարկում դատարանում

կարդալ ավելին
left

Օտարերկրյա ներդրումներ

Գրավոր Իրավաբանական Խորհրդատվություն ցանկացած լեզվով

Որոշակի ոլորտի ուսումնասիրություն և ռիսկերի գնահատում

Ձեռքբերվող ընկերության իրավաբանական աուդիտ

Բաժնետոմսերի և բաժնեմասերի ձեռքբերման գործընթացի կազմակերպում

Ներդրումային և հարկերի օպտիմալացման մեխանիզմեր

կարդալ ավելին
left

Մտավոր Սեփականություն Եվ Ապրանքային Նշաններ

Մտավոր սեփականության և հատկապես ապրանքային նշանների ոլորտում ծառայությունների մատուցումը “Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակի առաջնային ուղղություններից մեկն է:


Մեր նպատակն է ոչ միայն պաշտպանել հաճախորդների մտավոր սեփականությունը, այլ նաև օգնել նրանց խուսափելու տնտեսական գործունեության ընթացքում մտավոր սեփականության կամ ապրանքային նշանների օգտագործման կանոնները խախտելուց: Ունենալով գործընկերներ աշխարհի տարբեր երկրներում՝ հնարավորություն ունենք մեր հաճախորդներին ծառայություններ մատուցել առանց տարածքային սահմանափակման, ինչպես Հայաստանում՝ ազգային ընթացակարգերով, այնպես էլ Հայաստանից դուրս՝ միջազգային ընթացակարգերով:


Մեր գրասենյակի թիմը համալրված է ինչպես արտոնագրային հավատարմատարներով, այնպես էլ ապրանքային նշանների հետ կապված դատական գործերում բազմամյա փորձ ունեցող փաստաբաններով. Մեր թիմի փաստաբանները ներգրավված են եղել խոշոր ապրանքային նշանների հետ կապված դատական վեճերում:


Լինելով մտավոր սեփականության ոլորտում առաջատար իրավաբանական գրասենյակներից մեկը՝ առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

 

  • Ամբողջական իրավաբանական խորհրդատվություն ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների օգտագործման, ձեռքբերման, գրանցման, օտարման փուլերում,
  • Մտավոր սեփականության օբյեկտների, մասնավորապես ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների պետական գրանցման ապահովում և անհրաժեշտ փաստաթղթերի կազմում,
  • Ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների նկատմամբ իրավունքների գրանցման հավանականության մասին նախնական եզրակացություն,
  • Ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների անբարեխիղճ օգտագործման ոլորտում բանակցությունների վարում, ներկայացուցչություն երրորդ անձանց առջև, պետական մարմիններում և դատարաններում,
  • Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների դատական պաշտպանություն. Ներկայացուցչություն ՀՀ վարչական դատարանում ընդդեմ Մտավոր Սեփականության Գործակալության, ինչպես նաև ընդհանուր իրավասության դատարաններում՝ կապված ապրանքային նշանների կամ նմուշների ապօրինի օգտագործման արգելման հետ,
  • Ներկայացուցչություն Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովում՝ մտավոր սեփականության խախտումների ճանապարհով մրցակցային կանոնների չպահպանման հարցերով,
  • Ապրանքային նշանների զիջման պայմանագրերի և լիցենզիոն համաձայնագրերի վերլուծություն, կազմում ու գրանցում ՀՀ Մտավոր Սեփականության Գործակալությունում:

Առցանց ծառայություններ

“Մարտիրոսյան և Գործընկերներ” Իրավաբանական Գրասենյակը տրամադրում է առցանց իրավաբանական ծառայություններ:
Մեր թիմը կուսումնասիրի Ձեր խնդիրը, կտրամադրի իրավաբանական կարծիք և կառաջարկի լուծման արդյունավետ տարբերակներ:
Խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները, ներկայացնել հարցը և սեղմել “ուղարկել” կոճակը:
Հայտն ուղարկելուց հետո Գրասենյակը կկապնվի Ձեզ հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում:
Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: